Հոդված 3
Հոդված 3.
Իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ աշխատունակությունը լրիվ կորցնելու և մշտական խնամքի կարիք ունենալու (1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու) դեպքում պաշտոնատար անձին նշանակվում է կենսաթոշակ` նրա պաշտոնային դրույքաչափով:
Այս դեպքում պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում ապահովվում է անվճար որակյալ բժշկական սպասարկմամբ` համապատասխան մարմինների միջոցների հաշվին:
Բուժման ծախսերը հետագայում փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: