Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում`

ա) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով.

բ) նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների դրույթների համաձայն նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափով:

Սույն կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհված պատգամավորների խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամները, որոնց կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-469-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-37-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։