ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2008 թվականի N 283-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 22. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1537 4 1
նախարարության աշխատակազմ
այդ թվում` 895 4 1
կառուցվածքային ստորաբաժանումներ 146 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն 405 2 -
Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն 195 1 -
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն 149 3 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`
սոցիալական ապահովության պետական
ծառայության աշխատակազմ 642 3 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 108 3 1
տարածքային ստորաբաժանումներ 534 - -
»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. մայիսի 27
Երևան