Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: