Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-12-ից մինչև 1997-07-01։Բացել գործող տեքստը
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

գործել է մինչև 1997-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

Մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողները (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամները ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` բնակելի տարածությունների վարձակալության համար:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունների սեփականաշնորհման ընթացքում օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային վարձ ու կոմունալ ծախսեր (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի, ջեռուցման և ռադիոյի վարձ) վճարելիս օգտվում են 50 տոկոս զեղչի իրավունքից:

(34-րդ հոդվածը լրաց. 10.09.96 ՀՕ-78)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։