Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-12-ից մինչև 1997-07-01։Բացել գործող տեքստը
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

գործել է մինչև 1997-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայողները երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:

Ծառայության նոր վայր մեկնելիս զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվում են անվճար:

Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով ու պայմաններով:

Ժամկետային զինվորական ծառայության զինծառայողները ինչպես նաև միլիցիայի շարքային և սպայական անձնակազմը օգտվում են քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսիից), ինչպես նաև գյուղական վայրերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտի բոլոր տեսակներից (բացառությամբ տաքսիներից) օգտվում են անվճար:

(35-րդ հոդվածը լրաց. 10.09.96 ՀՕ-78)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։