ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 470-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. 2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 17,140.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1361-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչներ Զինա Մեհրաբյանին ու Մերուժան Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Վարդան Բոզոյանին տրամադրված` բնակարանի գնման վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարանների` կնքված առուվաճառքի պայմանագրերի դիմաց վճարումները կատարելու նպատակով` համապատասխանաբար 7,230.0 հազ. դրամ, 6,270.0 հազ. դրամ և 3,640.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. մայիսի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 470-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների
անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
10 Սոցիալական պաշտպանություն
այդ թվում` - - -
06 բնակարանային ապահովում
այդ թվում` (17,140.0) (17,140.0) (17,140.0)
01 բնակարանային ապահովում (17,140.0) (17,140.0) (17,140.0)
04. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (17,140.0) (17,140.0) (17,140.0)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
այդ թվում` (17,140.0) (17,140.0) (17,140.0)
Այլ կապիտալ դրամաշնորհներ (17,140.0) (17,140.0) (17,140.0)
11 01 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 17,140.0 17,140.0 17,140.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 17,140.0 17,140.0 17,140.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 17,140.0 17,140.0 17,140.0
ՀՀ կառավարություն 17,140.0 17,140.0 17,140.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 470-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
բաժինը խումբը դասը ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
շենքերի և շինու-
թյունների շինարա-
րություն շենքերի և շինությունների կապիտալ վերա-
նորոգում նախա-
գծահետա-զոտական, գեոդեզիա-քարտե-
զագրական աշխա-
տանքներ այլ
կապի-
տալ դրամա-
շնորհներ
ԸՆԴԱՄԵՆԸ (17,140.0) (17,140.0)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (17,140.0) (17,140.0)
10 06 01 04. Բնակարանային ապահովում`
բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
այդ թվում` (17,140.0) (17,140.0)
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (17,140.0) (17,140.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 470-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (17,140.0) (17,140.0) (17,140.0)
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (17,140.0) (17,140.0) (17,140.0)
10 06 01 04. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով
այդ թվում` (17,140.0) (17,140.0) (17,140.0)
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (17,140.0) (17,140.0) (17,140.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան