Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2008-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Սահմանել, որ՝

1) 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2008 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2008 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները` փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2008 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40000 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55500 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի I մասի 1.1-ին կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված՝ Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2008 թվականին ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2008 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2006 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2006 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2006 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների գծով եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2007 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացրել են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2008 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների` գույքահարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով: Սույն կետով սահմանված ավանդատուն ներառվում է փոխհատուցման վճարման ցուցակներում` սույն կետում հիշատակված ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ.

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, ինչպես նաև պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից, աճուրդով օտարումից և վարձակալությունից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2008 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2008 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2008 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2008 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2008 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան.

18) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ պետական հիմնարկների համար կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2008 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2008 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

19) սույն օրենքի N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի`

ա. իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները սահմանում է կառավարությունը, ընդ որում, այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվության արժանահավատության համար պատասխանատու են այդ ծրագրերն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմինները,

բ. գանձապետական համակարգի միջոցով կատարումը և կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է սույն օրենքի N 1 հավելվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։