Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-01-01-ից մինչև 2018-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

21 հոկտեմբերի 1997 թ.

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) անասնաբուժական դեղամիջոցների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը` գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

10 նոյեմբերի 1997 թ.

ՀՕ-152

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։