Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵԳՈՐ ԱՇՏԱՐԱԿՑԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 մայիսի 2008 թ.

ք. Երևան N 199-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵԳՈՐ ԱՇՏԱՐԱԿՑԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Եգոր Աշտարակցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը.

Հրամայում եմ`

1. «Եգոր Աշտարակցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թ. մայիսի 6-ին տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» N Ա-043 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. մայիսի 7-ը:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից:

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա:

Նախարար` Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։