Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.2 -րդ հոդվածով.

«Հոդված 97.2 . Մաքսային վճարների վճարման ժամկետները

1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Մաքսային վճարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիքը վճարողին չի ազատում սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի և տուգանքների վճարումից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։