Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով.
«Երաշխիք ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 3.2 -րդ կետի «բ» ենթակետի կամ 3.3 -րդ կետի կիրառմամբ հաշվարկված գումարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30 օր:
Երաշխիքի գործողության ժամկետում.
ա) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ ներկայացվելու դեպքում հաշվարկված գումարների վճարման պարտավորությունը վերանում է.
բ) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու դեպքում գանձվում են հաշվարկված գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված տույժերը:»: