Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-06-21-ից մինչև 2009-05-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-05-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-68-Ն կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. հոկտեմբերի 15

Երևան

ՆԿ-159-Ն

Հավելված

ՀՀ Նախագահի

2007 թ. հոկտեմբերի 15-ի

ՆԿ -159-Ն կարգադրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 1

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 2

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 3

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 4

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 5

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 7

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնի անձնագիր N 8

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 9:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 10:

(հավելվածը լրաց. 02.06.08 ՆԿ-97-Ն)

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար Ա. Գևորգյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։