ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2008 թվականի N 544-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական և «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունների միջոցով Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 200,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`
1) «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը հատկացնելու համար` 110,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 55,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 88,000.0 հազ. դրամ.
2) «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությանը հատկացնելու համար` 90,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 45,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 72,000.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարները «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական և «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպություններին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա` դրանցով սահմանելով, որ`
1) պայմանագրով հատկացվող նվիրաբերության պայման է հանդիսանում Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգման աշխատանքների իրականացումը.
2) նվիրաբերության միջոցները հատկացվելու են դպրոցների անհրաժեշտ վերանորոգումների համար փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի և անհրաժեշտ հիմնավորումների առկայության պայմաններում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 10-ի N 544-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամսյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
ՀՀ քաղաքաշինության նախարարություն (50000.0) (80000.0) (100000.0)
որից` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (50000.0) (80000.0) (100000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 50000.0 80000.0 100000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 50000.0 80000.0 100000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 50000.0 80000.0 100000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 50000.0 80000.0 100000.0
ՀՀ կառավարություն 50000.0 80000.0 100000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 10-ի N 544-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
բաժինը խումբը դասը շենքերի և շինու-
թյունների շինարա-
րություն շենքերի և շինու-
թյունների կապիտալ վերանո-
րոգում նախագծա-
հետա-
զոտական, գեոդեզիա-քարտեզա-
գրական աշխա-տանքներ այլ կապիտալ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ (100000.0) (100000.0)
այդ թվում`
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (100000.0) (100000.0)
այդ թվում`
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (100000.0) (100000.0)
այդ թվում`
Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգում (100000.0) (100000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 10-ի N 544-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (50000.0) (80000.0) (100000.0)
այդ թվում`
Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգում (50000.0) (80000.0) (100000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան