Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի`

ա) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,» բառերը,

բ) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն և մանկություն.»,

գ) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն,» և «տարածքային զարգացում,» բառերը,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ», «ժա» և «ժբ» կետերով՝

«ժ) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն.

ժբ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։