ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2008 թվականի N 328-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 22.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
նախարարություն 216 5 1
այդ թվում՝
նախարարության աշխատակազմ 156 5 1
կառուցվածքային ստորաբաժանումներ 104 5 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
Միգրացիոն գործակալություն 52 2 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝
Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 60 3 -
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 60 3 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 9
Երևան