Հոդված 1
Հոդված 1.
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում յոթերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երևույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երևույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.»: