Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 266-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը».

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,».

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի:».

5) 6-րդ մասի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ նույն մասը «պատրաստելու» բառից առաջ լրացնել «ապօրինի» բառով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխով նախատեսված հանցագործությունները համարվում են կրկին անգամ կատարված, եթե դրանք կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 266-րդ, 268-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։