Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60608187

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 հունիսի 2008 թ.

ք. Երևան N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանի տվյալները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Մեկից ավելի ընտրատարածքների կազմում ընդգրկված կամ ընտրատարածքի` այլ մարզի տարածքում գտնվող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստող, կազմակերպող և անցկացնող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 4-րդ կետի «թիվ 9» բառերը փոխարինել «թիվ 10» բառերով,

2. 7-րդ կետի «թիվ 11» բառերը փոխարինել «թիվ 12» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։