«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.
գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:
2. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:
3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և պարգևատրումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
NN
ը/կ Պաշտոնը Պաշտոնային դրույքաչափը
I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն
1. Վարչության պետ 38300-76900
II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ
2. Բաժնի պետ 36200-61300
3. Վարչության պետի տեղակալ 36200-61300
4. Տարածքային քաղաքի, վարչության պետ 36200-61300
III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ
5. Տարածքային վարչության պետի տեղակալ 34100-52200
6. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 34100-52200
7. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 34100-52200
8. Բաժնի պետ 34100-52200
9. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 34100-52200
10. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ 29000-44800
11. Լաբորատորիայի պետ 29000-44800
IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ
12. Խմբի պետ 27500-35100
13. Ջոկի հրամանատար 27500-35100
14. Ավագ փրկարար 27500-35100
V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ
15. Փրկարար 27500-31300
(Հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման
Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ
NN ը/կ Փրկարարական ծառայության կոչումը Կոչման դրույքաչափը
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
1. փրկարարական ծառայության գեներալ- լեյտենանտ 10.100
2. փրկարարական ծառայության գեներալ- մայոր 9.320
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
3. փրկարարական ծառայության գնդապետ 7.760
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
4. փրկարարական ծառայության փոխգնդապետ 7.300
5. փրկարարական ծառայության մայոր 6.670
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
6. փրկարարական ծառայության կապիտան 6.200
7. փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ 5.740
8. փրկարարական ծառայության լեյտենանտ 4.980
9. փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ 4.370
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
10. փրկարարական ծառայության ավագ ենթասպա 3.580
11. փրկարարական ծառայության ենթասպա 3.110
12. փրկարարական ծառայության ավագ սերժանտ 2.810
13. փրկարարական ծառայության սերժանտ 2.640
14. փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ 2.340
15. փրկարարական ծառայության շարքային 2.030
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան