Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը:

գործել է մինչև 2008-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-115-Ն

«Հավելված 3.

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ծ Ր Ա Գ Ի Ր

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ներածություն

2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետի 2-րդ մասի դրույթների:

Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները:

Ծրագիրը նպատակաուղղված է 2008 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաև ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք ստեղծելուն:

Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում ստեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններից:

2. Ներկա վիճակի վերլուծություն

Ոռոգման սեզոնը 2008 թվականին սկսվեց ապրիլ ամսին, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ էր: Տեղումների երկարատև անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի և հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երևույթները:

Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետևողական և համակարգված գործողությունների շնորհիվ, այդ թվում` ս.թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը Սևանա լճից վերցված շուրջ 9.7 մլն մ.3 ջրաքանակի (առ 14.05.2008 թ. Սևանա լճից վերցվել է 33.1 մլն մ.3 ջրաքանակ), որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես, Ազատի և Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների, ինչպես նաև խորքային հորերի և պոմպակայանների աշխատեցման հաշվին, որոնք և դարձան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները:

2001-2007 թթ. ընթացքում Սևանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի առաջին տասնօրյակից սկսած:

Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաև ոռոգման սեզոնում ռազմավարական և դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի և Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 14.05.2008 թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ.3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 57.2 մլն մ.3-ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 14.05.2008 թ. դրությամբ կազմել է 45.96 մլն մ.3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 25.06 մլն մ.3-ով:

3. Ծրագրի հիմնական նպատակը և առաջնային խնդիրները

Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`

- 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչև 240 մլն մ.3.

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը.

- հաշվետվության և վերահսկողության ապահովումը.

- օրենսդրական դաշտի ապահովումը:

4. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները

Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը և եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը և պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման և այլ ուղղություններով:

Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց կպահանջվի Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տված վերջնական հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 42.7 հազ. հա, որոնց ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 511.8 մլն մ.3: Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետով, Ազատի և Ապարանի ջրամբարներով, Մխչյանի և Ռանչպար-Արևշատի պոմպակայանների համակարգերով, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրաքանակով՝ պահանջարկի և նշված ջրային համակարգերից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաև` Սևան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով) փոխհատուցելու նպատակով:

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 240 մլն մ.3:

5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ.3) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած երկշաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ.3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։