Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-15-ից մինչև 1998-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-04-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական հետազոտությունների անցկացումը կարգավորելու, նրանց բուժման կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, այդ գործում բարեգործական կազմակերպությունների ջանքերը համակարգելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`

Գագիկ Ստամբոլցյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (նախագահ)

Աստվածատուր Պետրոսյան

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (նախագահի տեղակալ)

Արմեն Աթաբեկյան

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Արա Ասլիկյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ալբերտ Բազեյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահ

Աշոտ Եսայան

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Վիլեն Հակոբյան

- Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր

Կառլոս Ղազարյան

- Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Մյասնիկ Մալխասյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Սերգեյ Մանասարյան

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Արտավազդ Սահակյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ

Կարեն Տեր-Աբրահամյան

- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ:

(1-ին կետը փոփ. 15.08.97 ՆՀ-794)

2. Հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն և կոնկրետ առաջարկություններ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

17 ապրիլի 1997 թ.

Երևան

ՆՀ-722

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։