ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1997 թ. N 164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:
2. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 27.10.97 N 501)
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի N 35 և 1996 թվականի դեկտեմբերի 4-ի N 650 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 700 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «275» թիվը փոխարինել «285» թվով:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատել 8 միավորով:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 N 501)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 N 501)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 N 501)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 N 501)
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի մասին» N 118 և 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 245 որոշումների 1-ին կետերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 30-ի N 164 որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բագոյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ֆ. Բադեյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Կ. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
Գ. Մելքումյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ս. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության վարչության պետ
Ն. Հակոբյան - կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Ա. Պետրոսյան - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի
Գ. Բոշյան - Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Ի. Ծատուրյան - «Կանանց համահայկական միություն» կոորդինացիոն խորհրդի անդամ
Է. Խաչատրյան - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն
Գ. Թաթուլյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի գրասենյակի սննդի ծրագրերի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն
Մ. Տերտերյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրեն
Վ. Բարսեղյան - Հայաստանի ուսանողական հանրապետական խորհրդի անդամ