Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-02-02-ից մինչև 1999-10-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-05Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր- Պետրոսյան

24 նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 1995 թվականի N 82

քաղ. Երևան

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

նոյեմբերի 24-ի N 82 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների եվ կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման

1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի նվազագույն չափը որոշվում է հետևյալ կարգով`

Վ = Ա + ԳxԳՀ (վարձակալական վճարի հաշվարկման օրինակները կցվում են), որտեղ`

Վ - վարձակալական վճարը եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար).

Ա - վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

Գ - վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (բացի շենքերից) հաշվեկշռային արժեքը, իսկ շենքերի համար` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 1.2-րդ կետով սահմանված 1 քառ. մետրի գնահատված արժեքը` կիրառելով գոտիականության գործակիցներ.

ԳՀ-գույքահարկի տարեկան դրույքաչափը եռամսյակային կտրվածքով:

Սույն կետում նշված բանաձևի 2-րդ գումարելի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված այն գույքի վրա, որի կազմը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» N 303 որոշմամբ:

(1-ին կետը խմբ. 02.02.99 N 54)

2. Վարձակալական վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ շուտ, քան 5 տարին մեկ անգամ:

3. Սույն կարգով հաշվարկված վարձակալական վճարի մեծությունը հանդիսանում է`

ա) մեկնարկային գին` աճուրդով կամ մրցույթով վարձակալության տրամադրելիս.

բ) վերջնական գին` աշխատավորական կոլեկտիվների հայտով վարձակալական ձեռնարկությունների ստեղծման դեպքում:

4. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան:

5. Որպես գոտիականության գործակիցներ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցները:

(5-րդ կետը լրաց. 02.02.99 N 54)

Օ Ր Ի Ն Ա Կ Ն Ե Ր

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

Օրինակ 1. Վարձակալական պայմանագրի եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուք, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի հունվարի 1-ին:

Ձեռնարկության վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 1994 թվականի 4-րդ եռամսյակում կազմել են 1,0 մլն դրամ: Վարձակալության տրամադրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 60.0 մլն դրամ:

Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (ելնելով դրա տարեկան դրույքաչափից) 0,2 տոկոս է: Այդ դեպքում 1995 թվականի 1-ին եռամսյակի համար վարձակալական վճարի չափը կկազմի`

Վ = 1,0 + (60,0 x 0,2)

100

Վ = 1.12 մլն դրամ:

Օրինակ 2. Վարձակալական պայմանագրի ոչ եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուք, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 10-ին:

Այդ դեպքում, նախ, որոշվում է վերը նշված ամսաթվից մինչև մարտի 31-ն ընկած օրերի տարբերությունը (21 օր) և հարաբերվում եռամսյակի օրերի թվին (90 օր)` տոկոսներով արտահայտված.

21 x 100 = 23 տոկոս:

90

Հետևաբար, վարձակալական վճարի չափը տվյալ դեպքում կկազմի լրիվ եռամսյակի համար հաշվարկված գումարի (1.12 մլն դրամ) 23 տոկոսը.

Վ = 1.12 x 23 = 0.25 մլն դրամ:

100

(կարգը խմբ., լրաց. 02.02.99 N 54)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։