Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-07-17-ից մինչև 2018-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2008 թվականի N 681-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության`

ա. 1-ին կետը, 7-րդ կետի «ա» ենթակետը և 8-րդ կետի «ը» ենթակետը «պետական սեփականություն հանդիսացող ջրային» բառերից հետո լրացնել «և ոչ մրցակցային ջրամատակարարման» բառերով,

բ. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ոլորտում ֆինանսական ռազմավարության մշակում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և կառավարում»,

գ. 8-րդ կետի «ը» ենթակետը «բաժնեմասի» բառից հետո լրացնել (գույքի) բառով,

դ. 8-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) կարգավորվող սակագների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում».

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում`

ա. ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչությունը վերակազմակերպել բաժանման ձևով` ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության և արտաքին կապերի բաժնի,

բ. ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչությունը վերանվանել ֆինանսատնտեսագիտական վարչություն,

գ. հանել «Տեսչական վերահսկողության վարչություն» բառերը:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հուլիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հուլիսի 3-ի N 681-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչություն

Իրավաբանական վարչություն

Քարտուղարություն

Արտաքին կապերի բաժին»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։