Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-05-14-ից մինչև 1996-09-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-09-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 1995 թվականի N 346

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու մասին» N 114 որոշմանը համապատասխան էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունների վերակազմավորել «Հայէներգո» պետական ձեռնարկության հետևյալ դուստր ձեռնարկությունները`

«Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» դուստր ձեռնարկությունները.

էլեկտրական էներգիա իրացնող բոլոր դուստր ձեռնարկությունները` նրանց տնօրինությանը թողնելով 6-10-0.4 կվ ցանցերը, իսկ համակարգային էլեկտրական ցանցերը և ենթակայանները` «Հայէներգո» ՊՁ-ի տնօրինությանը.

ջերմային էներգիա արտադրող և իրացնող դուստր ձեռնարկությունը.

«Հայէներգոշինարդ», «Հայէներգոնորոգում», «Էներգետիկ օբյեկտների կառուցման տնօրինություն», «Շինվերանորոգում», «Մարմարիկ», «Հայէներգոհատուկնորոգում» և «Ռազմականացված պահակախումբ» դուստր ձեռնարկությունները.

բ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը «Երէլեկտրացանց» ՊՁ-ի շրջանային էլեկտրական ցանցերի և «Շինարար» դուստր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել պետական ձեռնարկությունների:

Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը լուծարել «Երէլեկտրացանց» ՊՁ-ն` «Հայէներգո» ՊՁ-ում ստեղծելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում.

գ) մինչև 1996 թվականի հունվարի 15-ը հաստատել վերակազմավորված պետական ձեռնարկությունների կանոնադրությունները և համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հայէներգո» ՊՁ-ի կանոնադրության մեջ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել էլեկտրաէներգիա արտադրող ու տեղափոխող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների միջև կնքվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակների ձևերը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է) և նրան հանձնարարել 1996-1998 թվականների էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագնային քաղաքականության մասին մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(3-րդ կետը փոփ. 14.05.96 N 282)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թ.

դեկտեմբերի 15-ի N 346 որոշմամբ

ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի

(վերնագիրը փոփ. 14.05.96 N 282)

Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ն. Մարտիրոսյան - ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Ա. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության և կադրերի վերապատրաստման

վարչության պետ

Մ. Միքայելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական կարգավորման վարչության պետ

Ս. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության տրանսպորտի, կապի, առևտրի, սպասարկման ոլորտի, էներգետիկայի ֆինանսավորման բաժնի պետ

Ա. Նարիմանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 14.05.96 N 282)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։