ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2008 թվականի N 365-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լիլիթ Ասատրյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Լիլիթ Գյոզալյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Սաթենիկ Հովհաննիսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Գյումրու միջազգային կարմիր
խաչի անվան պոլիկլինիկա» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Ճառագայթային բժշկության և
այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 13.03.2008 թ. N 365-Ա հրաման)
հ/հ Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը
1 Ա/Ձ Լիլիթ Ասատրյան Արմավիրի մարզ, ք .Վաղարշապատ, աթարբեկյան 2/30 Ա-XX-000455 13.03.08 107 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արմավիրի մարզ, գ.Շահումյան անժամկետ
2 Ա/Ձ Լիլիթ Գյոզալյան ք. Երևան, Վ.Համբարձումյան 8շ, բն.37 Ա-XX-000456 13.03.08 99 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան , Համբարձումյան փող., շ. 8, թիվ 37 անժամկետ
3 Ա/Ձ Սաթենիկ Հովհաննիսյան Արարատի մարզ, գ. Արարատ Ա-XX-000454 13.03.08 102 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արարատի մարզ, ք. Արարատ, աղբյուր Սերոբի 10, թիվ 1 անժամկետ
4 «Գյումրու «Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ ք.Գյումրի, Անի թաղ., 5-րդ փող., շ.8 Կ-XX-001185 13.03.08 101 Բժշկական օգնություն և սպասարկում (մանկաբարձական ընդհանուր պրակտիկա, ուրոլոգիական) ք. Գյումրի, Անի թաղ., 5-րդ փող., շ.8 անժամկետ
5 «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» ՓԲԸ ք. Երևան, Դավթաշեն փ/ա 25 Կ-XX-001186 13.03.08 98 Բժշկական օգնություն և սպասարկում (աղեստամոքսաբանական (գաստրոէնտերոլոգիական), թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Երևան, Դավթաշեն փ/ա 25 անժամկետ