ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2008 թվականի N 524-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Անժելա Մանուկյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հայկանուշ Զազյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Աշոտ ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Դավիթ Սարգսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Վանաձորի պետական բժշկական
քոլեջ» ՊՈԱԿ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար`
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 14.04.2008 թ. N 524-Ա հրաման)
հ/հ Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն)
իրավ. անձ -(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-
ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողու-
թյան ժամկետը
1 Ա/Ձ Անժելա Մանուկյան Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր Ա-XX-000459 28.03.08 139 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Չարենցի փող., 2.66, թիվ 32 անժամկետ
2 Ա/Ձ Հայկանուշ Զազյան Կոտայքի մարզ, գ. Արզական Ա-XX-000460 28.03.08 121 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Չարենցավան, 3-րդ թաղ., շ.23, թիվ 1 անժամկետ
3 «Աշոտ Ֆարմ» ՍՊԸ ք. Քաջարան, Խանջյան փող., թիվ 3/2 Կ-XX-001132 28.03.08 129 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Կապան, Շահումյան փող., շ.35 անժամկետ
4 Ա/Ձ Դավիթ Սարգսյան Կոտայքի մարզ, Արզնի ավան, 9-րդ փող., տուն 4ա Ա-XX-000283 28.03.08 127 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Աբովյան, Նաիրյան փող.
թիվ 1/4 անժամկետ
5 «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ ք. Վանաձոր, Վարդանանց 8 Կ-XX-000043 28.03.08 128 Բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում (0410)(բուժական կոսմետոլոգիա) ք. Վանաձոր, Վարդանանց 8 անժամկետ