Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2008 թվականի N 703-Ն

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման ձևով ստեղծել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության տարածքում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը, կազմակերպումն ու դիտարկումը.

2) տուբերկուլոզի կանխարգելման աշխատանքների իրականացումը և համակարգումը.

3) մեթոդոլոգիական օժանդակության ցուցաբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայություններին.

4) տուբերկուլոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

3. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել 140442000 դրամ արժողությամբ գույք և սեփականության իրավունքով հանձնել 9998200 դրամ արժողությամբ գույք` համաձայն հավելվածի:

4. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

6. Թույլատրել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների իրականացում.

2) տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայությունների մասնագետների վերապատրաստումների կազմակերպում.

3) տուբերկուլոզի ծառայությունների ոլորտում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելների, նորմատիվների և բժշկական ստանդարտների մշակում.

4) տուբերկուլոզի ոլորտում պարբերական մամուլի հրատարակում:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս` ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և սահմանված կարգով ապահովել նշված կանոնադրությունը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հուլիսի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հուլիսի 3-ի N 703-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքը

NN ը/կ Հիմնական միջոցի անվանումը Քանակը Գինը Հաշվեկշռային արժեքը

1 2 3 4 5

1. Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» 12 3589,7 43076,3

2. Սառնարան «Թոշիբա» 36 599,2 21569,9

3. Մանրադիտակ ԲԻ ԷՄ (BM)-180 54 923,9 49891,9

4. Համակարգիչ «Պենտիում 4» 20 328,6 6572

5. Համակարգիչ «Պենտիում 4» (հզոր) 1 487,4 487,4

6. Մոնիտոր 21 120,0 2520,0

7. Լապթոպ 1 1168,1 1168,1

8. Պրոյեկտոր 2 233,6 467,2

9. Պրինտեր (սև-սպիտակ) 3 93,5 280,5

10. Պրինտեր ԷԼ Ջի (LJ) (գունավոր) 1 258,1 258,1

11. Սկաներ Ա-4 1 56,1 56,1

12. Պատճենահանման սարք Ա-3 1 678,6 678,6

13. Պատճենահանման սարք Ա-4 1 164,5 164,5

14. Թվային ֆոտոխցիկ 1 187,0 187,0

15. Թվային տեսախցիկ 1 258,1 258,1

16. Հեռուստացույց 72 1 311,5 311,5

17. Հեռուստացույց 54 2 118,0 236,0

18. ԴԻ ՎԻ ԴԻ (DVD) փլեեր 1 75,7 75,7

19. Տեսամագնիտոֆոն 1 95,8 95,8

20. Ֆաքս «Փանասոնիկ» 1 140,2 140,2

21. Ներքին ցանցի ԱՀԿ (ATS) 1 556,3 556,3

22. Հեռախոս 25 13,3 332,5

23. Թարգմանչական թեստ 1 26,8 26,8

24. Հեռախոս 1 103,9 103,9

25. Համակարգիչ «Պենտիում 4» 1 401,2 401,2

26. Համակարգչի մոնիտոր 1 118,0 118,0

27. Լազերային պրինտեր 1 213,9 213,9

28. Պատճենահանման սարք 1 505,5 505,5

29. Անխափան սնուցման սարք (UPS) 1 36,8 36,8

30. Չհրկիզվող պահարան 2 160,2 320,4

31. Հակահրդեհային լրակազմ 1 680,5 680,5

32. Օդափոխիչ 10,0 ԲԻ ԹԻ ՅՈՒ (BTU) 10 318,2 3182

33. Օդափոխիչ 24,0 ԲԻ ԹԻ ՅՈՒ (BTU) 5 431,7 2158,5

34. Փոշեկուլ 2 106,8 213,6

35. Էլեկտրոնային քարշիչ սարք 1 80,1 80,1

36. Սպասք լվացող մեքենա 1 267,0 267,0

37. Սառնարան 1 213,6 213,6

38. Սեղան ղեկավարի 1 400,5 400,5

39. Նախասրահի կահույք (1 բազմոց, 2 բազկաթոռ) 2 186,9 373,8

40. Խոհանոցի կահույք 1 267,0 267,0

41. Հանդերձարանի կահույք 1 427,2 427,2

42. Պալետներ 1 534,0 534,0

43. Դարակներ 1 534,0 534,0

Ընդամենը 140442,0

Սեփականության իրավունքով հանձնվող գույքը

1. Գրքի պահարան` բաց 1 51,7 51,7

2. Գրքի պահարան` կիսաբաց 2 58,8 117,6

3. Գրքի պահարան` փակ 1 72,9 72,9

4. Աշխատանքային սեղան 1 40,0 40,0

5. Տակդիր` տպիչի համար 1 25,9 25,9

6. Տակդիր ակերի վրա 1 42,3 42,3

7. Նիստերի սեղան 1 84,7 84,7

8. Տակդիր ակերի վրա 1 32,9 32,9

9. Լվացարան 1 53,4 53,4

10. Սպասք 1 267,0 267,0

11. Սեղան` աշխատանքային 19 32,1 609,9

12. Սեղան` համակարգչի 20 26,7 534

13. Պահարան` ակերով 20 13,4 268

14. Բազկաթոռ` աշխատակցի 20 20,3 406

15. Աթոռ` այցելուի 40 16,0 640,0

16. Պահարան` բաց 10 53,4 534

17. Պահարան` փակ 10 80,1 801,0

18. Կախիչներ 10 18,7 187,0

19. Սեղան 7 53,4 373,8

20. Աթոռ` այցելուի 30 18,7 561,0

21. Բազկաթոռ 70 26,6 1862,0

22. Սեղան (մեծ) 8 106,8 854,4

23. Սեղան` պրոյեկտորի 1 21,4 21,4

24. Բազկաթոռ 8 25,7 205,6

25. Սեղան (փոքր) 4 53,4 213,6

26. Աթոռ` այցելուի 10 18,7 187,0

27. Շերտավարագույր 70 2,1 147,0

28. Համակարգչային ցանցը միացնող էլեկտրոնային սարք ԷՅՉ ԷՅ ԲԻ (HAB) 32 փորթս (ports) 1 33,8 33,8

29. Գազօջախ 1 160,2 160,2

30. Տաքացուցիչ 1 24,2 24,2

31. Սառնարան 1 134,5 134,5

32. Համակարգիչ 1 372,2 372,2

33. Մոնիտոր 1 79,2 79,2

Ընդամենը 9998,2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։