Հոդված 5. Երաշխավորությամբ հանդես գալու կարգը
Հոդված 5. Երաշխավորությամբ հանդես գալու կարգը
Ձեռնարկության նկատմամբ որպես երաշխավորող հանդես գալու համար անհրաժեշտ է`
պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկության որպես երաշխավորող հանդես գալու դեպքում` պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,
սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների սեփականատիրոջ (սեփականատերերի) համաձայնությունը,
գրանցման վերաբերյալ դիմումը, երաշխավորողի և երաշխավորվողի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը:
Ձեռնարկությունը ձեռք է բերում երաշխավորությամբ գործողի կարգավիճակ պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից ձեռնարկությունների գրանցման համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` գրանցման պահից: