Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը կողմերի ցանկությամբ կարող է ներառել երաշխավորողի անվանումը միայն անժամկետ, ինչպես նաև լիակատար պատասխանատվությամբ երաշխավորության դեպքերում:

Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 12.05.97 ՀՕ-116)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։