Հոդված 11. Երաշխավորողի իրավունքները և պարտականությունները
Հոդված 11. Երաշխավորողի իրավունքները և պարտականությունները
Երաշխավորողն իրավունք ունի`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ երաշխավորության ցանկացած ձևով.
բ) երաշխավորության պայմանագրի պայմաններին համապատասխան հսկողություն իրականացնել երաշխավորվողի գործունեության նկատմամբ.
գ) հրաժարվել երաշխավորելուց.
դ) ստանալ երաշխավորությամբ գործող ձեռնարկության շահույթի կամ այլ արդյունքի իր մասնաբաժինը` ըստ երաշխավորության պայմանագրի:
Երաշխավորողը պարտավոր է`
ա) չսահմանափակել երաշխավորվող ձեռնարկության տնտեսական ինքնուրույնությունը և չմիջամտել նրա օպերատիվ գործունեությանը.
բ) կատարել երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Երաշխավորողը, անկախ երաշխավորության ձևից, կարող է երաշխավորվող ձեռնարկությունում ունենալ գույքային ավանդ: