Հոդված 9. Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների երաշխավորությամբ հանդես գալը
Հոդված 9. Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների երաշխավորությամբ հանդես գալը
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկության ֆինանսական կամ գույքային այն միջոցները, որոնք, անկախ երաշխավորության ձևից, ներդրվում են երաշխավորվող ձեռնարկությունում, չեն կարող գերազանցել երաշխավորող ձեռնարկության տրամադրության տակ գտնվող ընդհանուր միջոցների կեսը:
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար որպես երաշխավորող հանդես գալ պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այն դեպքերում, եթե երաշխավորությունը ստանձնվում է այնպիսի գործունեության կամ գործարքների ապահովման համար, որոնք ուղղված են`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանական պահանջների բավարարմանը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության պատճառների վերացմանը.
գ) գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը հանրապետության տնտեսության առաջատար կամ կարևորագույն ճյուղերում.
դ) բնակչությանն առաջին անհրաժեշտության արդյունաբերական ապրանքներով և պարենով բավարարելուն, եթե դա կապված է նշված ապրանքների արտադրությունը ոչ պակաս, քան երաշխավորվողի կողմից արտադրվող քանակը 50 տոկոսով ընդլայնելու և դրանց որակական ցուցանիշները բարելավելու հետ.
ե) բնակչության զբաղվածության ապահովմանը.
զ) պետական ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեության օժանդակմանը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել սեփականության այլ ձևերի ձեռնարկությունների համար պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների որպես երաշխավորողներ հանդես գալու այլ դեպքեր:
Սույն հոդվածով նախատեսված երաշխավորությունները կարող են իրականացվել սահմանափակ պատասխանատվությամբ, միանգամյա և ժամկետային երաշխավորությամբ: