«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հունիսի 2008 թ.
ք. Երևան թիվ 505-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի 2-րդ Հավելվածի 9-րդ կետից հանել «2-րդ» բառը:
2) Հրամանի «Լրացման պահանջներ» օրինակելի ձև Հ-1-ի 2-րդ կետի «Ը» տառը փոխարինել «Ե» տառով:
3) Հրամանի օրինակելի ձև Հ-1-ը շարադրել նոր խմբագրությամբ` Համաձայն հավելվածի:
4) Հրամանի օրինակելի ձև Հ-3-ի.
ա. «1117000» տողի «Պարտադիր» բառը փոխարինել «Փաստացի» բառով:
բ. «1126000» տողի «Նյութեր» բառից հետո լրացնել «(ապրանքներ)» բառը:
գ. «1126300» տողի «նյութեր» բառից հետո լրացնել «(աշխատողների զարգացման)» բառերը:
դ. «1160000» տողի «6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «
1160000 «6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ» X
1161000 6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ X
1161100 -Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ 471100
1161200 Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին 471200
1162000 6.2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) x
1162100 -Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից 472100
1162200 -Մայրության նպաստներ բյուջեից 472200
1162300 -Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 472300
1162400 -Գործազրկության նպաստներ բյուջեից 472400
1162500 -Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից 472500
1162600 -Հուղարկավորության նպաստներ բյուջեից 472600
1162700 -Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 472700
1162800 -Բնակարանային նպաստներ բյուջեից 472800
1162900 -Այլ նպաստներ բյուջեից 472900
1163000 6.3 Կենսաթոշակներ X
1163100 - Կենսաթոշակներ 474100
»:
5) Հրամանի օրինակելի ձև Հ-4-ի.
ա. «1117000» տողի «Պարտադիր» բառը փոխարինել «Փաստացի» բառով:
բ. «1123000» տողի «Պայմանագրային» բառից հետո լրացնել «այլ» բառը:
գ. «2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր)» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «
1125000 2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) x
1125100 -Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 425100
-Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գծով պահեստավորված միջոցներ 425100*
1125200 -Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 425200
-Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով պահեստավորված միջոցներ 425200*
»:
դ. «1126000» տողի «Նյութեր» բառից հետո լրացնել «(ապրանքներ)» բառը:
ե. «1126300» տողի «նյութեր» բառից հետո լրացնել «(աշխատողների զարգացման)» բառերը:
զ. «1161000» տողից հանել «(ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ») բառերը:
է. «1210000» տողի «1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «
210000 1.ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ x
1211000 -Շենքերի և շինությունների ձեռք բերում 511100
-Շենքերի և շինությունների ձեռք բերման գծով պահեստավորված միջոցներ 511100*
1212000 -Շենքերի և շինությունների կառուցում 511200
-Շենքերի և շինությունների կառուցման գծով պահեստավորված միջոցներ 511200*
1213000 -Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 511300
-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման գծով պահեստավորված միջոցներ 511300*
1214000 -Տրանսպորտային սարքավորումներ 512100
-Տրանսպորտային սարքավորումների գծով պահեստավորված միջոցներ 512100*
1215000 -Վարչական սարքավորումներ 512200
-Վարչական սարքավորումների գծով պահեստավորված միջոցներ 512200*
1216000 -Այլ մեքենաներ և սարքավորումներ 512900
-Այլ մեքենաներ և սարքավորումների գծով պահեստավորված միջոցներ 512900*
1217000 -Աճեցվող ակտիվներ 513100
-Աճեցվող ակտիվների գծով պահեստավորված միջոցներ 513100*
1218100 -Ոչ-նյութական հիմնական միջոցներ 513200
-Ոչ-նյութական հիմնական միջոցների գծով պահեստավորված միջոցներ 513200*
1218200 -Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր 513300
-Գեոդեզիական քարտեզագրական ծախսերի գծով պահեստավորված միջոցներ 513300*
1218300 -Նախագծահետազոտական ծախսեր 513400
-Նախագծահետազոտական ծախսերի գծով պահեստավորված միջոցներ 513400*
»:
ը. «1240000» տողի «ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՉԱՐՏԱԴՐՎԱԾ» բառով:
թ. «1244000» տողի «ոչ արտադրական» բառերը փոխարինել «չարտադրված» բառով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար՝ Տ. Դավթյան
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2008 թվականի հունիսի 24-ի
N 505-Ն հրամանի
«Օրինակելի ձև Հ-1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ
01.____. -- 01._______. ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը ________ 5. Հիմնարկը սպասարկող գանձապետական
ստորաբաժանման անվանումը ________
2. Փոստային հասցեն __________ 6. Հիմնարկի՝ գանձապետական
ստորաբաժանումում հաշվառման համարը
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և
համայնքի կոդը ըստ բյուջետային
ծախսերի տարածքային դասակարգման
7. Պետական կառավարման վերադաս
մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի
գերատեսչական դասակարգման
4. Պետական կառավարման վերադաս
մարմնի անվանումը___________ 8. Չափի միավորը՝ հազար դրամ
Բյուջետային եկամուտների դասակարգման տարրերի անվանումները Տարեսկզբին հաստատված տարեկան ծրագրային ցուցանիշը Փոփոխություններ տարեկան ծրագրային ցուցանիշներում Տարեկան ճշտված ծրագրային ցուցանիշներ Ստացված եկամուտներ
Ա Բ Գ Դ Ե
ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
այդ թվում
-----------------------
ՏՈՒՐՔԵՐ
այդ թվում
-----------------------
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ՝
այդ թվում
-----------------------
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
այդ թվում
-----------------------
ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
__ ______ 200_ թ.
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ ________________
(ստորագրություն) ____________
(Ա.Հ.Ա.)
Կ.Տ.
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ________________
(ստորագրություն) ____________
(Ա.Հ.Ա.)
»: