Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 08-190-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

9 հուլիսի 2008 թ.

ք. Երևան N 08-190-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.07.08 թ. կայացած նիստի).

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Մ և Մ» ՍՊԸ-ի կողմից 18.04.2008 թ. իրականացված ք. Երևան, Արաբկիր համայնք, Հ. Քոչար փողոցի 10 շենք, թիվ 61 հասցեում գտնվող բնակարանի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, օրենսդրության և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Մ և Մ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0382 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(09.07.2008 թ. հր. N 08-190-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն)

իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակու-

թյան վայրը,

գտնվելու վայրը Լիցեն-

զիայի համարը Լիցենզիան

տալու

ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-

ման համարը (ՀՎՀՀ) Գը-

րանց-

ման հա-

մարը Գործու-

նեության տեսակը Գործու-

նեության իրակա-

նացման վայրը Գործո-

ղության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-

կու-

թյուն-

ներ

1 «Մ և Մ» ՍՊԸ ք. Երևան, Դ. Անհաղթի 16 շ, բն 18 ԱԳN0382 30.04.03 թ. 00810093 382 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է խախտումների պատճառով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։