ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշմամբ հաստատված անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Սահակյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական
Գ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Առաքելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ
Հ. Գորոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն
Ս. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հուլիսի 24
Երևան