118.0302.07.12.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
7 դեկտեմբերի 2000 թ.
ք. Երևան N 302
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը, 8-րդ հոդվածի 10-րդ և 13-րդ կետերը և 9-րդ հոդվածի 3-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).
բ) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիանրի ձևերը (կցվում են).
գ) շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանների ձևերը (կցվում են).
դ) (ենթակետն ուժը կորցրել է 09.02.01 N 37)
ե) «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):
(1-ին կետը փոփ. 09.02.01 N 37)
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 381 և 1999 թվականի մարտի 23-ի «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք Ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» N 108 հրամանները:
Նախարար Վ. Խաչատրյան
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ
ԽԱՂԱՏԱՆ
դիմողի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը
իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը
հեռ.`
_____________________
_____________________
_____________________
_____________________
Դիմումին կից ներկայացնում եմ`
դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները
(տողը հանվել է 09.02.01 N 37)
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին
խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը
շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները
տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնից` խաղասրահի Երևանի և մարզկենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վերաբերյալ
տեղեկանք տարածքային հարկային մարմնից` դիմողի հարկային պարտավորությունների վերաբերյալ
տեղեկանք սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների վերաբերյալ
շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման կանոնակարգը` երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման համապատասխան մարմնի կողմից
Սույնով հայտնում եմ նաև, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:
Առդիր` թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,
որի համար ստորագրում եմ` ________________
ստորագրություն
__ _________2000 թ. _________________
պաշտոնը
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Ձ Ե Վ
շահումով խաղի գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի*
կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը պետական գրանցման վկայականի համար լիցենզիայի համար տրամադրման ամսաթիվ լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց)
Ձ Ե Վ
խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի*
կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը պետական գրանցման վկայականի համար լիցենզիայի համար տրամադրման ամսաթիվ լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց)
___________
գրանցամատյանների բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության կողմից
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Կ Ա Ր Գ
շահումով խաղի եվ խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման
(կարգն ուժը կորցրել է 09.02.01 N 37)
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
«Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեկ» եվ «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ
Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղանիշերը (խաղագումարները):
Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:
Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղարկողին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:
Խաղացողները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն խաղացողների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:
Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա, կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:
Խաղարկողը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Ընդ որում, խաղարկողն իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարի կողմից «խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:
Երբ գնդակը կանգնում է, խաղարկողը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանին ձեռք չտալ և սպասել մինչև խաղարկողը չհայտարարի` «Դրեք խաղագումարները»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող: Երբ տեղադրված է/են խաղագումար/ներ 1-ից, 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարներն անցնում են խաղարկողին:
Խաղագումարների կատարման տարբերակները շահումներն ըստ խաղագումարների տեղադրության
1. լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) խաղագումարը 35-ապատկվում է
2. վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) խաղագումարը 17-ապատկվում է
3. տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) խաղագումարը 11-ապատկվում է
4. վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) խաղագումարը 8-ապատկվում է
5. վեց թվերից որևէ մեկը (վեց թվից մեկը) խաղագումարը 5-ապատկվում է
6. տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) խաղագումարը եռապատկվում է
7. տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) խաղագումարը կրկնապատկվում է
8. կարմիր կամ սև (գույնի գուշակում) խաղագումարը կրկնապատկվում է
9. կենտ կամ զույգ խաղագումարը կրկնապատկվում է
ԲԼԵՔ ՋԵԿ
Խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 6 կապուկ.
բ) հատուկ խաղասեղան.
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ են դուրս գալիս արկղից:
«Բլեք Ջեք» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ դրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր, և մեկնոցից, որը կարող է հաշվվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից, հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշվում են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղարկողը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ, նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, կամ այլևս խաղաթղթեր չվերցնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա համարվում է պարտված: Եթե խաղացողներին տրված են լինում խաղաթղթեր, խաղարկողը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև խաղաթղթերի գումարը հասնի առնվազն 17 միավոր:
Խաղացողը համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղարկողի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղարկողի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղարկողի և խաղացողի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Այն խաղացողը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack), ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը և 2 տեղում վերցնել խաղաթղթեր Split: Երկու մեկնոցի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:
Խաղաթղթերը բաժանելու ընթացքում խաղացողներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո այդ խաղաթղթերը խառնվում և տեղադրվում են արկղի մեջ:
Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:
Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղարկողի մոտ մեկնոց, ապա խաղարկողը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղարկողի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:
Խաղատան կողմից տրվող առավելություններ
Երբ խաղարկողի մոտ բացված խաղաթուղթը մեկնոց է, խաղատունը հնարավորություն է ընձեռում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղարկողի մոտ բացվել է Black Jack, ապա ապահովագրումը վճարվում է 1:2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:
Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ բացված է մեկնոց: Այդուհանդերձ, այդ սահմանափակումը, խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի կարող է նաև չկիրառվել:
ՊՈԿԵՐ
Պոկեր թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի («Կոնի»), կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:
«Պոկեր» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:
Խաղարկողը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղարկողի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերին: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղարկողը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը (կրկնապատկման գումար) դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղարկողը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաձեռք` այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (մեկնոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է Ante-ի և Ante-ի կրկնակի չափով գումարը, ինչպես նաև վճարվում է լրացուցիչ գումար` Ante-ի չափով: Եթե խաղարկողի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղարկողը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է, քան խաղարկողինը, ապա խաղացողին վերադարձվում է Ante-ի և Ante-ն կրկնակի չափով գումար, վճարվում է Ante-ի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն`
խաղաթղթերի համակցումը շահման լրացուցիչ գումարը
(կրկնապատկման գումարի բազմապատիկ)
մեկ զույգ կամ ցածր (մեկնոց-թագավոր) 1
երկու զույգ 2
երեք նույնատիպ 3
Straight (ցանկացած 5 հաջորդականություն) 4
Flush (ցանկացած 5 նույներանգ) 5
Full House (1 զույգ և 3 նույնատիպ) 7
չորս նույնատիպ 20
Straight flush (նույներանգ 5 հաջորդականություն 50
Royal flash (նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկնոցով) 100
Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով գումար և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը:
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:
Առկա է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն, որից օգտվելու համար խաղացողը պետք է խաղագումարից բացի խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում դնի խաղագումար` խաղատան կազմակերպչի սահմանած չափով: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, Flush, Full House, Չորս նույնատիպ, Straight flush կամ Royal flash համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով:
Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղարկողի կողմից իրեն խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, և խաղաթղթերը ենթակա են նորից խառնման:
Խաղացողները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալ:
Խաղարկողը պարտավոր է պատասխանել խաղի կարգի վերաբերյալ խաղացողների հարցերին:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11800166