ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 հուլիսի 2008 թ.
ք. Երևան N 08-210-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 23.07.08 թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Մադաթյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից 05.04.2008 թ. իրականացված ք. Երևան, Տերյան փողոցի 127 շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0360 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
«Բոբոչ» ՍՊ ընկերությանը և «Ավագյան Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
Լիցենզավորված անձերի գրանցամատյանում բովանդակՎող տեղեկությունների
(23.07.2008 թ. հր. N 08-210-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-
կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
Գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը Լիցենզիան
տալու
ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը (ՀՎՀՀ) Գը-
րանց-
ման հա-
մարը Գործու-
նեության տեսակը Գործու-
նեության իրակա-
նացման վայրը Գործո-
ղության
ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
1 «Մադաթյան և որդիներ» ՍՊԸ Ք. Երևան, Գ. Լուսավորչի 12 ԱԳN0360 16.04.03 թ. 02533309 360 Անշարժ գույքի գնա-
հատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով
2 «Բոբոչ» ՍՊԸ Ք. էջմիածին, Վ. Կոստանյան, 6/20 ԱԳN0790 23.07.08 թ. 04718595 785 Անշարժ գույքի գնա-
հատում ՀՀ Անժամկ. Լիցեն-
զիայի տրա-
մադրում
3 «Ավագյան Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Տպագրիչների փ, 9 շ., բն. 9 ԱԳN0791 23.07.08 թ. 02705132 786 Անշարժ գույքի գնա-
հատում ՀՀ Անժամկ. Լիցեն-
զիայի տրա-
մադրում