Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2004 թվականի N 1227-Ն

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի տարվա կտրվածքով նախատեսվող ֆինանսական արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգման համար` 50 մլն դրամ.

ա.1) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի 3-րդ գծի և մակերեսային ճոպանուղու շինարարության նպատակով) մինչև 1.5 մլրդ դրամ:

բ) «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամին` 2004 թվականին չօգտագործված ամբողջ զուտ շահույթը:

(1-ին կետը լրաց. 16.12.04 N 1754-Ն)

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2004 թվականին զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարումից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։