Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2008 թվականի N 912-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել`

1) 75,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի 6 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,890.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 72,750.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 61,110.0 հազ. դրամ.

2) 71,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի խմելու ջրագծի` «Աղքիլիսա» արտաքին ցանցի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,130.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,790.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 68,870.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 57,850.0 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրատարի նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 3,360.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 22

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բա-

ժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -

այդ թվում`

06 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (127500,0) (150000,0)

այդ թվում`

03 Ջրամատակարարում (127500,0) (150000,0)

այդ թվում`

01 Ջրամատակարարում (127500,0) (150000,0)

այդ թվում`

04. Խմելու ջրագծերի կառուցում

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (127500,0) (150000,0)

որից`

Շենքերի և շինությունների շինարարություն (127500,0) (150000,0)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 127000,0 150000,0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 127000,0 150000,0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 127000,0 150000,0

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 127000,0 150000,0

ՀՀ կառավարություն 127000,0 150000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների

բաժինը խումբը դասը շենքերի և շինու-

թյունների շինարա-

րություն շենքերի և շինություն-

ների կապիտալ վերանորոգում նախագծահե-

տազոտական, գեոդեզիաքար-

տեզագրական աշխատանքներ այլ կապի-

տալ ծախ-

սեր

ԸՆԴԱՄԵՆԸ (150000,0) (150000,0)

այդ թվում`

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (150000,0) (150000,0)

այդ թվում`

06 03 01 04. Խմելու ջրագծերի կառուցում (150000,0) (150000,0)

այդ թվում`

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում (150000,0) (150000,0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում)

ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (127000,0) (150000,0)

այդ թվում`

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (127000,0) (150000,0)

այդ թվում`

06 03 01 04. Խմելու ջրագծերի կառուցում (127000,0) (150000,0)

այդ թվում`

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում (127000,0) (150000,0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։