ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2008 թվականի N 928-Ա
Կ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Աշոտի Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 13-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. օգոստոսի 25
Երևան