«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2008 թ. թիվ 226-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2008 թ. օգոստոսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հուլիսի 29-ի
թիվ 226-Ն որոշման
«ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը
1. Սույն կանոնակարգը սահմանում է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացնելու կարգը:
2. Օպերատորի վերահսկող ծառայությունը պարտավոր է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին խախտումը բացահայտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
3. Սույն կանոնակարգի 2-րդ կետով սահմանված տեղեկացումը օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկացումը ներկայացվում է ՍիԲիԷյՆեթ համակարգի միջոցով: ՍիԲիԷյՆեթ համակարգից օգտվելու անհնարինության դեպքում էլեկտրոնային եղանակով տեղեկացումը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով տեղեկացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է կից գրություն:
4. Թղթային եղանակով տեղեկացնելու դեպքում տեղեկացումը պետք է ստորագրվի վերահսկող ծառայության ղեկավարի կողմից և կնքվի օպերատորի կնիքով:
Հավելված 1
««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին
կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» Կանոնակարգ 5/05-ի»
Հավելվածի
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
______________________
(տեղեկացման համարը)
________________________________________________________ -ը
(օպերատորի անվանումը)
տեղեկացնում է կարգավորվող շուկայում բացահայտված հետևյալ խախտման (խախտումների) մասին.
N Խախտում
թույլ տված իրավաբա-նական անձի անվանումը Իրավաբանական անձի կազմում գործող խախտում թույլ տված ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում) Խախտման նկարագիրը Խախտված իրավական ակտի անվանումը և խախտված դրույթը Խախտման վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները (առկայության դեպքում) Խախտումը թույլ տալու տարին, ամիսը, ամսաթիվը (հնարավորության դեպքում) Խախտման բացահայտման տարին, ամիսը, ամսաթիվը
1.
2.
…
______________________________________________________________________
(Այն անձի (անձանց) անունը, ազգանունը, կապի միջոցները, որի (որոնց) հետ կարելի է կապ հաստատել` կապված թույլ տրված խախտումների հետ)
_____________________________________
(Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)
____ _____________ ____ թ.
(տեղեկացման տարին, ամիսը, ամսաթիվը)
Կ. Տ.