Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-14-ից մինչև 2003-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 126. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

գործել է մինչև 2003-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 126. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

1. Հանձնաժողովի աշխատակիցներ են համարվում Հանձնաժողովի ծառայողները և սպասարկող աշխատակազմը:

2. Հանձնաժողովի ծառայողներ են համարվում Հանձնաժողովի խնդիրների իրագործման համար ընդգրկված և Հանձնաժողովի կանոնադրությամբ ու հաստիքացուցակով հաստատված պաշտոններն զբաղեցնող անձինք:

3. Հանձնաժողովի սպասարկող աշխատակազմը բաղկացած է Հանձնաժողովի խնդիրների իրականացման հետ ուղղակիորեն չառնչվող, այդ թվում` օժանդակ ծառայությունների ապահովման գործում ընդգրկված աշխատակիցներից (ծառայողներից):

4. Հանձնաժողովի աշխատակիցների հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների աշխատավարձն ու պարգևավճարները օրենքով սահմանված կարգով հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։