Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-22-ից մինչև 2004-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 87. Պահառության պայմանագիրը

գործել է մինչև 2004-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 87. Պահառության պայմանագիրը

1. Պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից կարող է միակողմանիորեն լուծվել` պահառուին առնվազն 20 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` եռօրյա ժամկետում, պահառուն պարտավոր է հաճախորդին փոխանցել նրա արժեթղթերը և դրամական միջոցները: Սույն դրույթով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:

2. Պահառուն պարտավոր է բարեխղճորեն կատարել հաճախորդի հանձնարարականները և, նրա շահերից ելնելով, իրականացնել արժեթղթերի սեփականատիրոջ այն իրավունքները, որոնց կատարման կամ իրականացման պարտավորությունն ստանձնել է պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։