Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 30. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 30. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
1. Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեթղթերով, որոնց վաճառքը սույն օրենքի 28 հոդվածի 1-ին կետին համապատասխան կասեցված է, կամ որն իրականացվում է ի խախտումն Կենտրոնական բանկի` սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կետով նախատեսված որոշման:
Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք կամ այլ գործողություն` ի խախտումն Կենտրոնական բանկի` սույն օրենքի 29 հոդվածով նախատեսված որոշման:
2. Շահագրգիռ անձինք կարող են դատական կարգով բողոքարկել Կենտրոնական բանկի` սույն օրենքի 28 և 29 հոդվածներով նախատեսված որոշումները (կարգադրությունները):
(30-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)