Գլուխ XIII · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: ԼՍՈՒՄՆԵՐ
Հոդված 135. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 135. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՈՒՅԺԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Օրենքով նախատեսված դեպքերում Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքով նախատեսված տույժեր, այդ թվում` տալ նախազգուշացում և խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու կարգադրություն, նշանակել օրենքով նախատեսված չափերի տուգանք, լիցենզիան կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել:
2. Տույժերը կիրառվում են Հանձնաժողովի կամ նրա պատվիրակված իրավասությամբ օժտված մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կողմից` նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ: