Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-22-ից մինչև 2004-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 25. ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

գործել է մինչև 2004-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 25. ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

1. Հանձնաժողովն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կասեցնել սույն գլխով սահմանված գրանցումը ոչ ավելի, քան 12 ամսով (ներառյալ` երկարաձգումները), կամ ուժը կորցրած համարել այն, եթե տվյալ արժեթղթի թողարկողը խախտում է սույն օրենքը և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև սահմանված ժամկետում չի վճարում պետական տուրքը:

2. Բրոքերներին և դիլերներին արգելվում է ցանկացած գործարք կատարել չգրանցված արժեթղթերով կամ այն արժեթղթերով, որոնց գրանցումը կասեցված կամ ուժը կորցրած է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։