Հոդված 80. Արժեթղթերի հավատարմագրային կառավարումը և հավատարմագրային կառավարիչը
Հոդված 80. Արժեթղթերի հավատարմագրային կառավարումը և հավատարմագրային կառավարիչը
1. Արժեթղթերի հավատարմագրային կառավարումը (այսուհետ` հավատարմագրային կառավարում) անձի կողմից պարգևավճարի դիմաց իր տիրապետմանը հանձնված այլ անձին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումն է: Հավատարմագրային կառավարման գործունեությունը ենթակա է լիցենզավորման, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության:
2. Հավատարմագրային կառավարիչը (այսուհետ նաև` կառավարիչ) Հանձնաժողովի կողմից հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:
(80-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, 04.10.05 ՀՕ-179-Ն)