Հոդված 132. Կենտրոնական բանկԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և պատասխանատվության միջոցների ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 132. Կենտրոնական բանկԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և պատասխանատվության միջոցների ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում վերահսկում է մասնագիտացված անձանց, նրանց տնօրեններին և այլ ղեկավարներին, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, թողարկողներին, նրանց խոշոր բաժնետերերին, տնօրեններին և այլ ղեկավարների, ինչպես նաև արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված անձանց և օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ նրանց նկատմամբ:
2. Վերահսկողության իր իրավասությունը Կենտրոնական բանկն իրականացնում է հեռակա վերահսկողության և ստուգումների միջոցով:
3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:
(132-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-254-Ն)