Գլուխ XIII · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: ԼՍՈՒՄՆԵՐ
Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝ ա) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաև՝ նախազգուշացում).
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև (կամ) տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(135-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)